Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Փաշինյանը ելույթ կունենա Եվրախորհրդարանում

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 18-ին Ստրասբուրգում ելույթ կունենա Եվրախորհրդարանի (ԵԽ) լիագումար նիստում։  Այս մասին հայտարարել է Եվրախորհրդարանի ղեկավար Ռոբերտա Մեցոլան Գրանադայում ԵՄ ոչ պաշտոնական գագաթնաժողովի շրջանակում կայացած մամուլի ասուլիսում։

«Վարչապետ Փաշինյանին հրավիրել եմ ելույթ ունենալ լիագումար նիստում. Իսկ նա ելույթ կունենա հոկտեմբերի 18-ին՝ 10 օրից»,- Մեցոլայի խոսքերն է մեջբերում ՏԱՍՍ-ը։