Ինչպես են վճարել հոսանքի ու գազի համար

Ինչպես են վճարել հոսանքի ու գազի համար

 ՀԷՑ մամուլի քարտուղար Նատալի Սարջանյանը հերքում է, թե բաժանորդների 50 տոկոսը չի կարողացել վճարել հոսանքի վարձը։ Կոնկրետ թիվ Նատալյա Սարջանյանը խոստացավ ճշտել ու հայտնել, բայց այդպես էլ չպատասխանեց ու չզանգահարեց: Նիոկլ Փաշինյանը քիչ առաջ հայտնեց, որ անջատված է շուրջ 260-ինը։ «Հրաապարակին»
նա միայն ասաց, որ ամեն օր տասնյակ նամակ-դիմումներ են ստանում բնակիչներից՝ խնդրանքներով, որ հոսանքը չանջատեն, խոստանում են մաս-մաս վճարել հաջորդ ամիսներին։«Մեր աշխատակիցները գնում են, տեղում ծանոթանում են, խոսքը այն մարդկանց դիմումների մասին է, ովքեր հայտնել են, որ չեն աշխատել և ըստ այդմ՝ ընթացք տալիս» ։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ընկերությունից ըեղեկացնում էին, որ  հաշվի առնելով համավարակով պայմանավորված ներկա իրավիճակն ու բաժանորդների սոցիալական խնդիրները՝ սեփականատիրոջ որոշմամբ այն բաժանորդները, ովքեր փետրվար և մարտ ամիսների ընթացքում ունեցել են յուրաքանչյուր ամիս մինչև 10.000 դրամի էլեկտրաէներգիայի սպառում (խոսքը սոցիալապես անապահով խավի մասին է), չեն հոսանքազրկվի։ Այնուամենայնիվ, հորդորում են բաժանորդներին էլեկտրաէներգիայի դիմաց վճարումները կատարել ժամանակին՝ չվտանգելով էլեկտրաէներգետիկական ենթակառուցվածքների հուսալի ու անխափան աշխատանքը։ 
Նատալի Սարջանյանը հրաժարվեց նշել, թե քանի բաժանորդի հոսաքն է անջատվել՝ ասելով, որ թիվն անըդհատ փոխվում է ։
Ապրիլի 30-ի դրությամբ փետրվար և մարտ ամիսներին սպառած բնական գազի դիմաց գումարը ամբողջությամբ չի վճարել 111 944 բնակիչ-բաժանորդ՝ 717 023 բնակիչ-բաժանորդից։ Այս մասին էլ «Հրապարակին» հայտնեց ընկերության նաև մամուլի հարցերով պատասխանատու Միխայիլ Հարությունյանը։
 Նշենք, որ նրանցից 384 140-ը բնակելի շենքերում՝ բնակարանններում են գազամատակարարում ստանում, 332 883-ը՝ առանձնատներում:ւմ Հայաստանում բնական գազ են օգտագործում 636 համայնքներ, որից 589-ը գյուղական, 47-ը՝ քաղաքային: