Նախկին նախագահը դատապարտվել է մահապատժի

Նախկին նախագահը դատապարտվել է մահապատժի

Պակիստանի նախկին նախագահ Փերվեզ Մուշարաֆը դատապարտվել է մահապատժի, մեղավոր ճանաչվելով պետական դավաճանության հետ կապված գործով։ Այս մասին հայտնում է Gulf News-ը։ Մասնավորապես, Մուշարաֆը մեղադրվում էր 2007 թվականին Սահմանադրությունը խախտելու մեջ, երբ երկրում հայտարարել էր արտակարգ դրություն։ Դատավճիռը կարող է բողոքարկվել։

Նշենք, որ սա առաջին անգամն է, որ պետության նախկին ղեկավարի հանդեպ Պակիստանում մահապատժի դատավճիռ է կայացվում։

Նշենք, որ Մուշարաֆը այժմ գտնվում է Դուբայում, որտեղ մեկնել է երեք տարի առաջ, բուժման նպատակով, եւ հայտարարել է, որ չի կարողանա վերադառնալ, քանի որ ունի բազմաթիվ առողջական խնդիրներ, որոնք վտանգներ են ստեղծում իր կյանքի համար։