Ի՞նչ լուծում է ակնկալում Տոկաևը հայ-ադրբեջանական հակամարտությունում

Ի՞նչ լուծում է ակնկալում Տոկաևը հայ-ադրբեջանական հակամարտությունում

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ-Տոկաևը կոչ է արել հայ-ադրբեջանական հակամարտությունը կարգավորել բացառապես քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։

Նա հույս է հայտնել, որ Ռուսաստանի խաղաղապահ ջանքերի շնորհիվ կողմերը խաղաղության պայմանագիր կստորագրեն։

Այս մասին Ղազախստանի նախագահը հայտարարել է Երևանում կայացած ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստում։

«Մեր տարածաշրջանում շարունակվում են հակամարտությունները, որոնք խաթարում են կայունությունն ու անվտանգությունը ողջ եվրասիական տարածքում: Այս պայմաններում կենսականորեն կարևոր է պահպանել և զարգացնել բաց և կառուցողական երկխոսությունը», - ասել է Տոկաևը: