Ու՞ր անհետացան տոմսերը․ ինչու է լռում ՀՖՖ-ն

Ու՞ր անհետացան տոմսերը․ ինչու է լռում ՀՖՖ-ն

2024 թվականի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի առաջին տուրում Հայաստանի հավաքականը մարտի 25-ին Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» ստադիոնում ուժերն է չափելու Թուրքիայի ընտրանու հետ։ 3 օր անց Հայաստանի հավաքականը կրկին սեփական հարկի տակ ուժերն է չափելու Կիպրոսի հավաքականի հետ, այս հանդիպումը սակայն ընկերական խաղերի շրջանակում է կայանալու։

Մարտի 13-ին, հայտնի դարձավ, որ Հայաստան-Թուրքիա հանդիպման բոլոր տոմսերը սպառվել են։ Երկրպագուների շրջանում խառնաշփոթ է, ֆեդերացիային անփութության մեջ են  մեղադրում։

Բանն այն է,որ օրեր առաջ ՀՖՖ-ն հայտնելով տոմսերի առցանց վաճառքի մեկնարկի մասին, տեղեկացրել էր նաև, թե մի քանի օրից «Հանրապետական» ստադիոնի տոմսարկղում նույնպես վաճառք է լինելու, ինչպես միշտ է եղել, սակայն հայ ֆուտբոլասերը ստադիոնի մոտակայից տոմս գնելու հնարավորություն այդպես էլ չունեցավ, ՀՖՖ-ն տեղեկացրեց, որ օնլայն տարբերակով բոլոր տոմսերը սպառված է։ Մինչդեռ մարդիկ կասկածներ էին հայտնում ու պնդում, թե հնարավոր չէր, որ տոմսերն այդքան արագ սպառվեին, «Ժողովուրդ» օրաթերը լուր հրապարակեց՝ նշելով, որ որոշում է կայացվել Հայաստան–Թուրքիա ֆուտբոլային հանդիպման մոտ 5 հազար տոմս ոչ թե վաճառել, այլ տրամադրել սեփական և վստահելի մարդկանց՝ այնտեղ հնարավոր լարվածություն թույլ չտալու համար: ՀՖՖ-ն, հիշեցնենք, իր հասցեին հնչող մեղադրանքներին շատ արագ ֆեյսբուքյան էջով արձագանքում է, սակայն այս մեկի հետ կապված լռում է, ինչը նոր հարցեր է առաջացնում։