Սև լճի հատվածում իրադրության էական փոփոխություն չկա, այն ճգնաժամային է. Փաշինյան

Սև լճի հատվածում իրադրության էական փոփոխություն չկա, այն ճգնաժամային է. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության նիստը մեկնարկեց՝ անդրադառնալով Սյունիքի մարզում, մասնավորապես՝ Սև լճի հատվածում երեկվանից ստեղծված իրավիճակին: Նա խոստովանեց, որ իրավիճակը երեկվանից չի փոխվել, իրադրության էական փոփոխություն տեղի չի ունեցել, ադրբեջանական զորքերը շարունակում են գտնվել Սև լճի տարածքում, այնտեղ կա նաև հայ զինվորների ներկայություն:

Նրա խոսքով` այս պահին տարվում են բանակցություններ, որպեսզի ադրբեջանցիները վերադառնան իրենց դիրքերը, այս պահին իրավիճակը ռազմական էսկալացիայի չի հասել, այսինքն` փոխհրաձգություն տեղի չի ունեցել:

Ըստ Փաշինյանի` տեղի է ունեցել ադրբեջանական զինուժի կողմից նախապես պլանավորված սադրանք, քանզի կեղծ քարտեզներով եկել փորձել են ապացուցել, որ դա իրենց տարածքն է:

Նա նաև անդրադարձավ նրան, որ երեկ ասում էին` ՊՆ-ն ու ԱԱԾ-ն հերքում էին, հետո հաստատեցին` նշելով, որ ՊՆ-ն և ԱԱԾ-ն հերքել են մարտական գործողությունների վերաբերյալ լուրերը, ոչ թե բուն եղելությունը: