Արդեն պաշտոնական

 Արդեն պաշտոնական

Եվրոպական բարձրակարգ ակումբները շարունակում են հետաքրքրություն ցուցաբերել Հայաստանի ազգային հավաքականի ու ռուսական «Կրասնոդարի» երիտասարդ կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի հնարավոր տրանֆերի նկատմամբ։ Մարզական միջազգային մամուլում պարբերաբար հրապարակումներ են լինում, որ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրվեծ են «Միլանը», «Ֆիորենտինան», գերմանական մի քանի հինակավոր ակումբներ։ Ռուսական լրատվամիջոցներում էլ երեկ սկսվեց տեղեկություն շրջանառվել, որ եվրոպական ակումբների պայքարին է միացել նաև Ամստերդամի «Այաքսը»։

Այսօր արդեն De telegraaf-ը գրում է, որ հոլանդական ակումբի ներկայացուցիչները արդեն պաշտոնական առաջարկ են արել «Կրասնոդարին» Սպերցյանի տրանֆերի համար։ Անգամ խոսվում է տրանֆերի գնի մասին՝ 9 միլիոն եվրո։