Բերման են ենթարկել Ավետիք Իշխանյանին. Ռուբեն Մելիքյան

Բերման են ենթարկել Ավետիք Իշխանյանին. Ռուբեն Մելիքյան

Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հենց նոր ինձ զանգահարեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը և տեղեկացրեց, որ իրեն բերման են ենթարկել Ոստիկանություն։ Որպես փաստաբան՝ գնում եմ Կենտրոնականի բաժին։

Է՞ս ինչ բան էր»։

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը իր ֆեյսբուքյան էջում գրել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին բերման ենթարկելու առնչությամբ: