16 ամիս ապրել է մոր դիակի հարեւանությամբ՝ հուղարկավորելու գումար չունենալու պատճառով

16 ամիս ապրել է մոր դիակի հարեւանությամբ՝ հուղարկավորելու գումար չունենալու պատճառով

Ռուսաստանի Սամարա քաղաքում հաշմանդամություն ունեցող տղամարդը տասնվեց ամիս ապրել է մահացած մոր դիակի հարեւանությամբ, քանի որ չի ունեցել գումար նրան հուղարկավորելու համար։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ Տղամարդու մայրը մահացել է անցյալ տարվա օգոստոսին։ Չունենալով գումար հուղարկավորման համար, տղամարդը մոր դիակը գորգով է փաթաթել ու պահել բնակարանում, որտեղ ապրել է։ Պատմությունը հանրային հնչեղություն ստացել է այն բանից հետո, երբ տղամարդուն հյուր է այցելել ծանոթը, ով եւ դիմել է իրավապահներից։ Ներկայումս դեպքի առնչությամբ Քննչական կոմիտեն իրականացնում է ստուգումներ։