Պետությունների համար դժվար կլինի արդեն ԱՄՆ-ն ընկալել որպես դեմոկրատիայի խորհրդանիշ․ Վլադիմիր Զելենսկի

Պետությունների  համար դժվար կլինի արդեն ԱՄՆ-ն ընկալել որպես դեմոկրատիայի խորհրդանիշ․ Վլադիմիր Զելենսկի

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ աշխարհի համար դժվար կլինի այլեւս ընկալել ԱՄՆ-ն որպես դեմոկրատիայի սիմվոլ՝ Կապիտոլիումում տեղի ունեցած անկարգություններից հետ։ Axios-ին տված հարցազրույցում նա մասնավորապես ասել է․ «Կարծում եմ, որ դա ուժգին հարված էր ամերիկյան դեմոկրատիային։

Մենք սովորել ենք համարել, որ այդ երկրում կան իդեալական դեմոկրատական ինստիտուտները, որտեղ իշխանության փոխանցումը լինում է խաղաղ, առանց պատերազմների, հեղափոխությունների, եւ մի նախագահին հաջորդում է մյուսը։ Ես լրջորեն անհանգստացած էի։ Չէի ուզենա, որ ձեր մոտ հեղաշրջում լինի, կամ հրաձգություն, Աստված մի արասցե՝ նաեւ զոհեր լինեն։ Սակայն դրանից հետո, կարծում եմ, պետությունների համար դժվար կլինի ընկալել Միացյալ Նահանգները որպես դեմոկրատիայի խորհրդանիշ»։