ԱՄՆ-ն եւ Ճապոնիան համատեղ կփորձեն Չինաստանին դուրս քշել 5G-ի շուկայից

ԱՄՆ-ն եւ Ճապոնիան համատեղ կփորձեն Չինաստանին դուրս քշել 5G-ի շուկայից

Միացյալ Նահանգներում մտադիր են ստեղծել հատուկ հիմնադրամ Ճապոնիայի հետ՝ հինգերորդ սերնդի կապի տարածման համար, ինչը նշանակում է, որ այդ կերպ ցանկանում են Չինաստանին քշել 5G-ի շուկայից։ Այս մասին հայտնում է Yomiuri ճապոնական պարբերականը։

Ընդ որում, հիմնադրամը լինելու է բազմազգ, եւ այնտեղ կարող են ներգրավվել նաեւ Մեծ Բրիտանիան, Կանադան, Ավստրալիան եւ Նոր Զելանդիան։

Հիմնադրամը ունենալու է 500 միլիոն դոլարի միջոցներ։ Հիմնադրամի գործունեությունն ուղղված է լինելու առաջին հերթին Huawei-ի դեմ։ NEC եւ Fujitsu ընկերությունները ձգտելու են այդ հիմնադրամի միջոցով ամրացնել իրենց դիրքերը շուկայում։