Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պետք է հրաժարական տա. Էդգար Ղազարյան

Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը պետք է հրաժարական տա. Էդգար Ղազարյան

ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար էդգար Ղազարյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ամաչում են նույնիսկ հաշիվը հրապարակել։ Կար ժամանակ, որ ֆուտբոլասերները և ողջ հասարակությունն ավելի պարզ իրավիճակներում պահանջում էին Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահի հրաժարականը, ցույցեր էին կազմակերպում ֆեդերացիայի շենքի դիմաց։

Հիմա նրանք լուռ են։ Անկախ աղմուկից և լռությունից` Ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը, որի անունն ու ազգանունն անգամ քչերը գիտեն, պետք է հրաժարական տա։ Սա շարունակական ձախողում է, որն արդարացում չունի ու չի կարող ունենալ»։