Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով նախաձեռնվել է քրեական վարույթ

Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով  նախաձեռնվել է քրեական վարույթ

Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաեւը գրել է.

«Կարմիր բերետների կողմից Լևոն Քոչարյանին խոշտանգելու հանցափաստով ներկայացրածս հանցագործության մասին հաղորդման հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ:

Կարմիր բերետներին հորդորում եմ ստորին և վերին (կամ առջևի և հետևի) վերջույթներին ազատություն տալուց առաջ լավ մտածել: Ամեն ապօրինություն ստանալու է արձագանք»: