Ղարաբաղյան հակամարտությունը Եվրոպային լուրջ ընտրության առաջ է կանգնեցրել․ Մաս 2-րդ

Ղարաբաղյան հակամարտությունը Եվրոպային լուրջ ընտրության առաջ է կանգնեցրել․ Մաս 2-րդ

Միջազգային եւ ռազմավարական հետազոտությունների կենտրոնի՝ CSIS-ի փորձագետ Մաթյո Դրուանը կարծում է, որ Ղարաբաղյան հակամարտությանը միջամտելու հարցում Միացյալ Նահանգների իշխանությունների վրա զգալի ճնշում է գործադրվում տեղի հայ համայնքի կողմից։ Սրանով պետք է բացատրել այն, որ ամերիկյան վարչակազմի ներկայացուցիչները պատմականորեն երկու կողմերին էլ զենք վաճառելով հանդերձ, հանդես են գալիս ադրբեջանական հարձակման դեմ։

Փորձագետը կարծում է, որ հակամարտությունը լուրջ ընտրության առաջ է կանգնեցրել Եվրոպային, որը համարում է, որ ռեգիոնը Եվրոպայի մաս է եւ սակայն չի ուզում ռազմական առումով մասնակցել հակամարտությանը։ Եվրոպական երկրները մի կողմից դեմ են հանդես գալիս, որ Ադրբեջանը ավելացնում է իր ռազմական ներուժն ու հանդես է գալիս ագրեսիվ դիրքերից, սակայն մյուս կողմից խուսափում են Բաքվի հետ ուղիղ առճակատումից։ Ադրբեջանը նշենք, որ իրենց դիրքավորել է որպես Եվրոպային ածխաջրածինների հիմնական եւ հուսալի մատակարարներից մեկը։ Այդ մատակարարումները Հարավային գազային միջանցքով շարունակվելու է՝ եվրոպական երկրների՝ ռուսական գազից հրաժարվելուն զուգահեռ։

Նախկինում Եվրամիության փորձերն ինչ որ քայլեր ձեռնարկելու, հիմնականում հաջողությամբ չեն պսակվել, քանի որ ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը չէին ցանկանում զայրացնել Թուրքիային եւ Ռուսաստանին, որոնք հակամարտությունում իրենց անվտանգության երաշխավորներն էին։ Սակայն Ռուսաստանի ռազմական անհաջողությունները Ուկրաինայում եւ հայ-ռուսական հարաբերությունների վատացումը թերեւս որոշակի վակուում էր առաջացրել, որը եւ աննկատ չմնաց եվրոպացիների կողմից։ Ու թեեւ Եվրոպան որոշակի խաղաղարար քայլեր ձեռնարկեց, սակայն վերջին բախումները ցույց տվեցին, որ այդ քայլերը հաջողված չէին։ Դեռեւս պարզ չէ, օրինակ, թե արդյոք Գրանադայում Եվրոպական քաղաքական համայնքի հերթական գագաթնաժողովի շրջանակներում հնարավոր կլինի բանակցությունները վերականգնել Ղարաբաղյան հարցով, թե Եվրոպան ստիպված կլինի հանդես գալ նոր նախաձեռնությամբ։