G20-ի երկրների մեծ մասը դատապարտել է Ուկրաինայի պատերազմը

G20-ի երկրների մեծ մասը դատապարտել է Ուկրաինայի պատերազմը

Ուկրաինայի հակամարտությունը սրել է համաշխարհային տնտեսության առկա խնդիրները։
Այս մասին ասված է Ինդոնեզիայում G20-ի գագաթնաժողովի արդյունքներով ընդունված կոմյունիկեում։

Փաստաթղթով դատապարտվում են Ռուսաստանի Դաշնության ռազմական գործողությունները Ուկրաինայում։ 

Նշվում է, որ պատերազմը բերում է մարդկային ահռելի տառապանքների 
և սրում է համաշխարհային տնտեսության անկայունության առկա գործոնները։

Ընդգծվում է, որ միջուկային զենքի կիրառումը կամ դրա կիրառման սպառնալիքն անընդունելի է։
G20 երկրներն ընդգծել են հացահատիկի գործարքի կարևորությունը և հայտարարել, որ կողմ են դրա երկարաձգմանը: