Իրանը կներդնի իր թվային արժույթը

Իրանը կներդնի իր թվային արժույթը

Իրանի Կենտրոնական բանկի ղեկավար Սալեհ Աբադին հայտարարել է, որ մոտ ժամանակներս Իրանը կներդնի թվային արժույթի սեփական տարբերակը։

«Ազգային թվային արժույթը ամենից կարեւոր հարցերից է, որ այսօր առկա է իրանական ԿԲ օրակարգում։ Ենթակառուցվածքը նախապատրաստված է, անհրաժեշտ ցուցումները տրված են եւ կթողարկվի փորձնական տարբերակը»,- Թեհրանում տեղի ունեցած ասուլիսի ժամանակ ասել է Աբադին։

Նշենք, որ Իրանը Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Կանադայի, Ղազախստանի ու Իսլանդիայի հետ այն յոթ երկրների շարքում է, որոնք հանդիսանում են աշխարհում թվային արժույթների ամենախոշոր թողարկողները։