Իրանի ԱԳ նախարարը քննադատել է ԱՄՆ-ին

Իրանի ԱԳ նախարարը քննադատել է ԱՄՆ-ին

Միացյալ Նահանգների դուրս գալը Միջուկային գործարքի համաձայնագրից, չնայած այն բանին, որ Իրանը կատարում էր ամբողջությամբ իր հանձնառությունները, այն ոչ բարենպաստ գործոններից են, որ հարվածում են ողջ տարածաշրջանի անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է Իրանի ԱԳ նախարար Մուհամմադ Ջավադ Զարիֆը՝ Բաքվում տեղի ունեցած Չմիացածների շարժման անդամ երկրների ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ։ Նա նաեւ ասել է, որ Միացյալ Նահանգները տնտեսական պատերազմ ու տնտեսական ահաբեկչություն են սանձազերծել հասարակ իրանցիների հանդեպ։ Նախարար Զարիֆը այդօրինակ գործելաոճը համարել է վտանգավոր ողջ մարդկության համար։