«Հրապարակ». Ծառուկյանը զգուշացրել է թիմին. ԲՀԿ-ականները կարգի են բերել փաստաթղթերը

«Հրապարակ». Ծառուկյանը զգուշացրել է թիմին. ԲՀԿ-ականները կարգի են բերել փաստաթղթերը

ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանն իր թիմին զգուշացրել է՝ գործում ենք զգույշ, խոսում ենք զուսպ, որ իշխանություններին առիթ չտանք ավելորդ ակտիվության ու հակաքայլերի: Առաջին հերթին զգուշացրել է Գյումրու նախկին քաղաքապետ, իշխանությունների թիրախում հայտնված Վարդան Ղուկասյանին: Իսկ հնարավո՞ր է ստուգումներ սկսեն ԲՀԿ-ական գործարարների բիզնեսներում։ «Թող սկսեն»,- վստահ պատասխանել է մեր աղբյուրը՝ շեշտելով, որ ԲՀԿ-ականներն իրենց թղթերը կարգի են բերել դեռեւս փետրվարյան ապստամբությունից հետո: