«Հրապարակ». Հիմա ուզում եք, որ ես Հովիկ Աբրահամյանի կենա՞ցը խմեմ

«Հրապարակ». Հիմա ուզում եք, որ ես Հովիկ Աբրահամյանի կենա՞ցը խմեմ

Հոկտեմբերի 26-ին Վանաձորի օրվա առիթով հանրապետության երկրորդ քաղաք այցելած Նիկոլ Փաշինյանը, տոնական միջոցառումներից հետո, մի կտոր «հաց է կիսել» Լոռվա եւ Երեւանից մեկնած պաշտոնյաների հետ։ Մեր աղբյուրը պատմեց, որ խնջույքին բավականին մեծ թվով մարդիկ են մասնակցել։ Սեղանի թամադան որոշել է հանուն սիրո եւ համերաշխության մի կենաց ասել։ Եվ կոչ է արել՝ եկեք խմենք մեր բոլոր նախկին նախագահների ու վարչապետերի կենացը, ինչը դուր չի եկել Նիկոլ Փաշինյանին։ Նա տեղից արձագանքել է․ «Հիմա ուզում եք, որ ես Հովիկ Աբրահամյանի կենա՞ցը խմեմ»։