Կողոպտել են հայտնի ֆուտբոլիստ Մաուրո Իկարդիի տունը 

Կողոպտել են հայտնի ֆուտբոլիստ Մաուրո Իկարդիի տունը 

«ՊՍԺ»-ի հարձակվող Մաուրո Իկարդիի տունը կողոպտել են։ Այս մասին հայտնում է Sportbox պարբերականը։ Կողոպտիչները մարզիկի տուն մտել են հունվարի երեսունին, այն ժամանակ, երբ 27-ամյա մարզիկը հանդես էր գալիս «Լիգա 1»-ի 22-րդ տուրի շրջանակներում «Լորյանի» հետ արտագնա հանդիպմանը։

Իկարդի տան աշխատակիցները հաջորդ առավոտ են միայն նկատել, որ տուն գող է մտել։ Գողացել են ոսկյա իրեր, ժամացույցներ, թանկարժեք հագուստ։ Պատճառված վնասը կազմել է 400 հազար եվրո։