Կփոխանցեն ականանետեր եւ ՀՕՊ համակարգեր

Կփոխանցեն ականանետեր եւ ՀՕՊ համակարգեր

Իտալիան մտադիր է փոխանցել Ուկրաինային հակաօդային պաշտպանության համակարգեր եւ ականանետեր։ Այս մասին հայտարարել է այդ երկրի Պնախարար Լորենցո Գուերինին։

Նա ասել է, որ ներկայումս պատրաստվում է երկու միջգերատեսչական դեկրետ, որոնք թույլ կտան սահմանել, թե Ուկրաինային որպես ռազմական օգնություն ինչ տեսակի զենք, զինամթերք ու սպառազինություններ է կարելի տրամադրել։ Տրամադրելիք ՀՕՊ համակարգերը լինելու են փոքր հեռահարության։ Տրամադրվելու են նաեւ կապի համակարգեր եւ այլն։