Ուկրաինային հատկացրել են 6,5 միլիարդ դոլար

Ուկրաինային հատկացրել են 6,5 միլիարդ դոլար

Դոնորների միջազգային կոնֆերանսը Վարշավայում հավաքել է 6,5 միլիարդ դոլար, որը կհատկացվի Ուկրաինային։ Միջոցառումը նախաձեռնվել էր Լեհաստանի եւ Շվեդիայի կողմից։

Միջոցառմանը մասնակցել են մի շարք եվրոպական երկրների առաջնորդներ։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մասնակցել է տեսակապի միջոցով։

Լեհաստանի վարչապետ Մատեուշ Մորավեցկին հայտարարել է, որ հավաքված միջոցները պետք է որքան հնարավոր է արագ փոխանցվեն Կիեւին։