Քաղաքացիները փորձում են մեկնել հրդեհված զորամաս, ոստիկանները թույլ չեն տալիս. լարված իրավիճակ Գեղարքունիքի մարզում

Քաղաքացիները փորձում են մեկնել հրդեհված զորամաս, ոստիկանները թույլ չեն տալիս. լարված իրավիճակ Գեղարքունիքի մարզում

«Հրապարակի» տեղեկություններով Ազատ գյուղ տանող ավտոճանապարհը փակ է։

Սոթքի ոսկու հանքի աշխատակիցները չեն կարողանում վերադառնալ Վարդենիս, քանի որ մի քանի տասնյակ քաղաքացիներ փորձում են մոտենալ առաջնագիծ և այն «զորամասին» որտեղ տեղի էր ունեցել հրդեհը։

Քաղաքացիների թվում են զինվորների ծնողներ, ովքեր ցանկանում են իրենց զավակներին հեռացնել այդ տարածքից։

Որոշ քաղաքացիներ էլ ցանկանում են անձամբ տեսնել, թե ինչ պայմաններում են իրենց երեխաները ապրում։

Ոստիկանները փակել են քաղաքացիների ճանապարհը։

Հիշեցնենք, որ Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի N զորամասում բռնկված հրդեհից զոհվել էր 15 զինծառայող։