Ազգային ժողովի շենքում ախտահանման աշխատանքներ են իրականացվել

Ազգային ժողովի շենքում ախտահանման աշխատանքներ են իրականացվել

ՀՀ Ազգային ժողովում հերթական ախտահանումն է իրականացվել, ֆեյսբուքնան էջում գրել է ԱԺ աշխատակազմի ղեկավար Տիգրան Գալստյանը: 

«Այսօր հերթական ախտահանումն իրականացրեցինք ՀՀ Ազգային Ժողովում:

Գործադրելու ենք հնարավոր լավագույն ջանքերն՝ ապահովելու համար ՀՀ Ազգային Ժողովի անխափան աշխատանքն արտակարգ իրավիճակի պայմաններում», - նշել է նա: