Որովհետև գեղցի են․ Ադիբեկյանը սահմանադրական հանրաքվեի հարցման պատվեր չունի 

Որովհետև գեղցի են․ Ադիբեկյանը սահմանադրական հանրաքվեի հարցման պատվեր չունի 

Սահմանադրական հանրաքվեին ընդառաջ Ահարոն Ադիբեկյանի կազմակերպությունը «Այո», «Ոչ»-ի հարցում մարդկանց տրամադրությունները շոշափելու առումով որևէ սոցհարցման պատվեր չի ստացել։ Հարցին, թե ինչո՞ւ, նա պատասխանեց՝ որովհետև գեղցի են։

Դիտարկմանն էլ, թե միգուցե իշխանությունը վստա՞հ է իր ուժերին, ասելու է՝ գնացեք «այո» ասեք հեղափոխությանը, սոցիոլոգը արձագանքեց․ «Ո՞վ է ասում, ԱՄՆ-ում ամեն ինչ կանխորոշված չէ՞ր, որ Թրամփը հաղթեց»։

Փոխարենը, Ադիբեկյանը Արցախի նախագահական ընտրություններից առաջ Արցախում սոցհարցում անցկացնելու պատվեր ունի և, ըստ ամենայնի, ամսվա վերջից կսկսի։

Ադիբեկյանը չի մասնավորեցնում, թե Արցախի նախագահի 14 թեկնածուներից ո՞ր մեկից է պատվերը, միայն ասում է․«Դա մի չեզոք անձ է, որի համար կարևորը, որ Ղարաբաղի ընտրությունները լինեն համաշխարհային մակարդակի»։