Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն աշխատանքից ազատման դիմում է գրել

Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն աշխատանքից ազատման դիմում է գրել

ՀՀ պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին հայտնում է Aysor.am-ը:

«Պաշտոնավարման ընթացքում անմնացորդ նվիրումով ես և իմ գործընկերները հնարավոր ամեն ինչ արել ենք պաշտպանական ոլորտի ինձ վստահված ուղղություններում բարեփոխումներ իրականցնելու համար` արձանագրելով ինստիտուցիոնալ անշրջելի ձեռքբերումներ։ Ցավով արձանագրում եմ՝ նաև բացթողումներ, որոնց համադրության պատճառով նոյեմբերի 20-ին դիմել եմ վարչապետին՝ ինձ զբաղեցրած պաշտոնից ազատելու խնդրանքով»,- ասել է Բալայանը։

Նա շնորհակալություն է հայտնել համատեղ ծառայության ու միահամուռ ջանքերով ձեռք բերված արդյունքների համար, որի շահառուներն են հանդիսացել տասնյակհազարավոր նախկին ու ներկա զինծառայողներ։

«Հուսով եմ՝ նոր նշանակումների արդյունքում կարձանագրվեն շոշափելի հաջողություններ հանուն Հայաստանի Հանրապետության ու նրա անվտանգության ապահովման։ Խոնարհվում եմ բոլոր նահատակների ու վիրավորների, նրանց հարազատների ու մտերիմների առջև։ Փառք Հայոց բանակին, որ արեց ու անում է անհնարինը։ Պատիվ ունեմ։ Ծառայում եմ հայրենիքիս»,- հավելել է Բալայանը։