«Հրապարակ». Ես չեմ ունեցել այնպիսի բացթողում, որից կամաչեմ

«Հրապարակ». Ես չեմ ունեցել այնպիսի բացթողում, որից կամաչեմ

Երեկ Վանաձորում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությունից հետո կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն ասել է․ «Ի՞նչն էր պատճառը իմ՝ քաղաքականությամբ զբաղվելու։ Երբեք իմ մտքով չէր անցնի, որ կգլխավորեմ մի կուսակցություն։ Շատ վերամբարձ չհնչի, բայց մեր հայրենիքը, պետությունը գտնվում են ծայրահեղ վիճակում։ Մենք պետք է կարողանանք նախ նոր գաղափարներով առողջացնել քաղաքական դաշտը․․․ Այո, ես բացթողումներ ունեցել եմ, բայց բացթողումներ, որից ես կամաչեմ, իմ ծառայության ընթացքում ես չեմ ունեցել»։ Նա նաեւ ասել է․ «Փաշինյանը պետք է հրաժարական տա, որովհետեւ այն, ինչ կատարվում է երկրում, աղետ է, որն օրեցօր ավելի ծանր հետեւանքների է բերելու»։