Եվրամիությունն անհապաղ հրադադարի կոչ է արել

Եվրամիությունն անհապաղ հրադադարի կոչ է արել

Գազայի վրա Իսրայելի օդային հարձակումների հետևանքով սպանվել է առնվազն 26 պաղեստինցի, այդ թվում՝ պաղեստինյան «Իսլամական ջիհադ» շարժման մի քանի առաջնորդներ։ Այս մասին գրել է Al Jazeera-ն։

Ավելի քան 80 մարդ վիրավորվել է Իսրայելի ռազմական հարձակման երրորդ օրը:

«Իսլամական ջիհադի» հրթիռային ուժերի ղեկավար Ալի Գալիի և դրա զինված թևի բարձրաստիճան հրամանատար Ահմեդ Աբու Դաքքայի սպանությունը սպանված խմբավորման բարձրաստիճան գործիչների թիվը հասցրել է 5-ի:

Հրթիռներ են արձակվել՝ ի պատասխան Իսրայելի գիշերվա հարձակումների:

Պաղեստինյան դիմադրության խմբերն ավելի քան 500 հրթիռ են արձակել Իսրայելի ուղղությամբ, որոնց մեծամասնությունը որսացել է Իսրայելի հակահրթիռային պաշտպանության կողմից: Պաղեստինյան խմբավորումներն Իսրայելից պահանջել են վերջ տալ «տարածքի 16-ամյա օդային, ցամաքային և ծովային շրջափակմանը»։

Եվրամիությունն անհապաղ հրադադարի կոչ է արել՝ դադարեցնելու իսրայելական գործողությունները Գազայում և Իսրայելին հրթիռակոծումը։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը։

«Մենք անհապաղ համապարփակ հրադադար կոչ ենք անում, որը կավարտի իսրայելական ռազմական գործողությունները Գազայում և ներկայիս հրթիռակոծություններն Իսրայելի դեմ, որն անընդունելի է: Միջազգային մարդասիրական իրավունքը պետք է հարգվի», - ասվում է Բորելի հայտարարության մեջ։