Ցանցահենները հարձակվել են աշխարհի ամենախոշոր բանկերից մեկի վրա եւ պահանջել փրկագին 

Ցանցահենները հարձակվել են աշխարհի ամենախոշոր բանկերից մեկի վրա եւ պահանջել փրկագին 

Միացյալ Նահանգներում Չինաստանի ամենախոշոր՝ Industrial and Commercial Bank of China (ICBC) բանկի մասնաճյուղը ենթարկվել է ցանցահենային հարձակման։ Ցանցահենները նաեւ պահանջել են փրկագին։ Համաձայն առկա տեղեկությունների, ցանցահենները գաղտնագրել են բանկի համակարգը եւ պահանջել փրկագին՝ ապագաղտնագրման համար, ինչով խաթարվել է ամերիկյան պետական արժեթղթերի հետ իրականացվող գործառնությունը։

Չնայած միջադեպին, ICBC-ն բարեհաջող կարողացել է ավարտին հասցնել ամերիկյան պետական արժեթղթերի եւ ռեպո-ֆինանսավորման հետ կապված գործառնոեւթյունները։ Մասնագետները նշել են, որ հարձակումը սահմանափակ ազդեցություն է ունեցել շուկայի վրա։ Նշվում է, որ հարձակման հետեւում կանգնած է Lockbit ցանցահենային խմբավորումը։