Ալիևը «երնեկ է տալիս» նախկին քննարկումներին․ ԻՔ-ական պատգամավոր 

Ալիևը «երնեկ է տալիս» նախկին քննարկումներին․ ԻՔ-ական պատգամավոր 

Իլհամ Ալիևն ու իրենց ԱԳՆ նախարարը երանի է տալիս նախկին լուծումներին։ «Բանավեճի ամենավերջում, երբ Ալիևն իր սերտած դասը, որ «գնացեք այնտեղ ինքնորոշվեք»՝ դրանով ապացուցեով, որ իրենք իսկապես պատկերացնում են տարածք առանց հայերի, տեսեք՝ ինչ է կատարվում,  նույն՝ Փաշինյան-Ալիև հանդիպման ժամանակ սկսեց խոսել նախորդ լուծումներից»,- հայտարում է  է  ԱԺ իմքայլական պատգամավոր, ադրբեջանագետ  Տաթևիկ Հայրապետյանը ՝«Արցախյան խնդրի կարգավորում. նոր իշխանություններ, նոր տարբերակնե՞ր» թեմայով քննարկմանը։

Հիշեցնենք, որ նա հայտնել էր, որ նախկին  իշխանությունները մշտապես հույսները դրել են ադրբեջանական «ոչ»-ի վրա, անգամ այն պահերին, երբ Արցախյան հարցի լուծումը շատ մոտ է թվացել Քի Վեսթում կամ Կազանում, հայկական կողմը ոչ թե ցանկացել է գնալ տարածքների զիջման՝ հասկանալով դրա կործանարար բնույթը, այլ հաշվի առնելով ադրբեջանական մաքսիմալիստական մոտեցումը, իր հույսը դրել է Ադրբեջանի «ոչ»-ի վրա։Իրենք այլ կերպ են վարվում, հույսներն էլ դրել են բարեփոխումների, իրենց լեգիտիմության ու վարվող արտաքին քաղաքականության վրա։

Տաթևիկ Հայրապետյանը ինքը պատասխանեց հարցին, թե երանի էին տալիս, ուրեմն ինչու՞ չէին համաձայնում։ Պատճառը իրենց շատ ավելի մաքսիմալիստական դիրքորոշումն էր, որի պատճառով անգամ այդ տարբերակներին չէին ուզում գնալ։