Երկիր Նաիրի

Երկիր Նաիրի

Դարեր առաջ էր մեր երկրի վրա 
Այծ ու ոչխարի մի պետություն կար. 
Թագավորում էր բրդոտ ոչխար, 
Իսկ պրեմիեր էր մի պոզավոր այծ: 
Այդ պետության մեջ այսպես, թե այնպես 
Տարբեր տներում, թե գավառներում 
Այծ կար՝ իսկական կառավարիչ էր, 
Ոչխար կար՝ ուտող մատնիչ էր: 
Թագավոր ոչխարը չէր սիրում այծին, 
Քննադատում էր տեղի անտեղի, 
Իսկ այդ հնազանդ պոզավոր այծը 
Դավում էր նրան՝ տեսքով անմեղի… 
Ու ժամը եկավ, երբ մի օր ասին 
Թագավորին գայլը հոշոտեց. 
Պոզավոր այծը ժողով հավաքեց 
Ու վստահորեն նա այսպես խոսեց՝ 
Թագավոր ոչխարը մեր տերն էր իրոք, 
Շատ բանի հասանք մենք նրա օրոք, 
Պատգամ թող լինի, որ նրան հիշենք՝ 
Թագավորական աթոռը հարգենք: 
Պոզավոր այծը մի քիչ չարչարվեց 
Ու թագավորի տեղ ինքը բազմեց, 
Իսկ երբ հարկ եղավ պրեմիեր ընտրել՝ 
Նա մի այլ երկրից ոչխար նախընտրեց: 
Հպատակներին շուրջը հավաքեց 
Ու սին ոչխարին պրեմիեր կարգեց. 
Դա էր պահանջում այդ երկրի շահը՝ 
Հաստատ կմնա այդպես իր գահը: 
Պրեմիեր ոչխարը միշտ էլ հնազանդ՝ 
Ազգակիցներին շուրջը հավաքած, 
Նոր-նոր օրենքներ էին մշակում 
Այծերին էլ երկրից արտաքսում: 
Պետությունն այդպես երկար կմնար, 
Թե որ այդ մասին գայլը չիմանար… 
Ու հավաքվեցին գայլ ու բորենի, 
Ու իրենց բաժին արին բոլորին… 

Լ.Գ. Աթաբեկյան, Երևան 1978 թ