Արամ 1-ինը հանդես է  եկել առաջարկներով․ ինչի մասին են դրանք

Արամ 1-ինը հանդես է  եկել առաջարկներով․ ինչի մասին են դրանք

Հայ Առաքելական եկեղեցու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ 1-ինը երեկ՝ օգոստոսի 12-ին, Լիբանանի հայկական Ս․ Աստվածածնի վանքի ուխտի օրվա առիթով մատուցված Պատարագի ընթացքում անդրադարձել է Արցախում ստեղծված ծանրագույն իրավիճակին։ Ըստ այդմ,

• Անհրաժեշտ է, որ Հայաստանը իր շահերի եւ ուրիշների շահերին  սահմանները հստակորեն զատորոշող դիրքորոշումներ որդեգրի եւ աչալուրջ լինի՝ որպեսզի հանկարծ չստացվի այնպես, որ Հայաստանը վերածվի Արեւելքի եւ Արեւմուտքի լարվածության հարթակի, քանի որ դրա հետեւանքները կարող են ծանր լինել Հայաստանի համար
• Ադրբեջանի հետ բանակցությունների ընթացքում հարկ է, որ  Հայաստանը դուրս գա պարտված լինելու եւ սոսկ զիջումներ կատարելու կացությունից, ավելին՝ Հայաստանը պետք է առկախի բոլոր բանակցությունները Ադրբեջանի հետ, մինչեւ որ  վերջ դրվի Արցախի շրջափակումը Ադրբեջանի կողմից
• Հայաստանը պետք է ամեն ջանք գործադրի՝ նոր պատերազմից խուսափելու համար։ Սակայն դա չի նշանակում, որ պետք է նահանջել Ադրբեջանի բոլոր պահանջների առաջ: Անհրաժեշտ է որդեգրել ճկուն, բայց մարտունակ գործելաոճ։
• Ըստ Արամ 1-ին, Ադրբեջանի կողմից քաղաքական շահեր հետապնդելը՝ մարդասիրական աղետ ստեղծելու գնով, համամարդկային ոճրագործություն է։
• Որպես Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոս՝ Արամ Ա-ն առաջարկեց, որ իշխանության, ընդդիմության, Սփյուռքի ներկայացուցիչներից բաղկացած, քաղաքական ու դիվանագիտական հարուստ փորձառություն ունեցող մի մարմին ստեղծվի, որը այս ճակատագրական փուլում բանակցություններ կվարի Ադրբեջանի հետ՝ նոր ոճով եւ մոտեցմամբ: