Հեղափոխությունն այլևս պահապանների կարիք չի՞ զգում

Հեղափոխությունն այլևս պահապանների կարիք չի՞ զգում

«Հեղափոխության պահապանները» մեկ տարուց ավելի է անհետացել են: Ակցիաներ չեն իրականացնում, լրատվամիջոցների պատերին ձվերով չեն հարվածում, կառավարական ամառանոցը չեն պաշտպանում եւ Նիկոլ Փաշինյանին հայհոյողներին չեն ծեծում: Կարծես, իրավիճակ է փոխվել` հեղափոխությունն այլեւս պաշտպանության կարիք չունի՞, թե՞ իշխանություններն այլեւս պահապանների կարիք չեն զգում:

«Հեղափոխության պահապանների» կարկառուն ներկայացուցիչ Հայկ Ստեփանյանը 2021 թվականի արտահերթ ընտրություններից հետո որոշել է պետական ապարատում իր պոտենցիալը ներդնել: Նա նախ աշխատանքի անցավ Ազգային ժողովում, որպես ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի օգնական, ինչը մեծ աղմուկի տեղիք տվեց: Եւ երեք ամիս անց նա հեռացավ ԱԺ-ից, հիմա էլ իր տեղավորվել է Արտակարգ իրավիճակների նախարարությունում, որպես` նախարարի օգնական: Խմբի հիմնադիրներից մյուսը` Վահե Խանդիլյանը կարծես, հիմնական աշխատանք չունի, հիմնականում զբաղվում է ֆեյսբուքյան գրառումներ անելով, վարչապետ Փաշինյանին գովաբանելով:

Հայկ Ստեփանյանից փորձեցինք պարզել, թե ինչո՞ւ են Հեղափոխության պահապանները պասիվացել, ինչո՞ւ չեն զբաղվում հեղափոխությունը պաշտպանելու գործով, վերջինս ասաց, որ հիմա աշխատանքի մեջ է, զբաղված է և այս պահին չի կարող հարցազրույց տալ, խնդրեց իրեն զանգահարենք ոչ աշխատանքային օրերին: