Պատրաստակամություն ենք հայտնում մոբիլիզացնել մեր բոլոր հնարավոր ռեսուրսները

Պատրաստակամություն ենք հայտնում մոբիլիզացնել մեր բոլոր հնարավոր ռեսուրսները

Սիրելի հայրենակիցներ, 
Այսօր առավոտյան թշնամին լայնածավալ հարձակում է սկսել Արցախի ուղղությամբ, նպատակ ունենալով կոտրել մեր բանակի և հերոսական հայ ժողովրի դիմադրությունը։ 
Ներկայումս մեր բանակը արժանի հակահարված է տալիս հակառակորդին։ Հայրենիքի համար այս դժվարին պահին,

Ազգային օրակարգ կուսակցության խորհուրդը կոչ է անում իր բոլոր անդամներին և աջակիցներին, համայն հայությանը,  համախմբվել հայոց պետականության ու բանակի շուրջը, և արժանի հակահարված հասցնել ոխերիմ թշնամուն։  Այս օրերին մենք բոլորս պետք է գործենք որպես մեկ Ազգ-բանակ, և մեր կամքը պարտադրենք հակառակորդին։ 

Մեր կողմից, անվերապահ պատրաստակամություն ենք հայտնում մոբիլիզացնել մեր բոլոր հնարավոր ռեսուրսները, և մեկ մարդու պես զինվորագրվել մեր հայրենիքի պաշտպանության սուրբ գործին։ Աստված պահապան մեր քաջարի բանակին և ժողովրդին, կեցցե մեր հերոսական հայրենիքը։

Ազգային օրակարգ կուսակցության խորհուրդ