Փառք և պատիվ այն դատավորներին, որոնք մնում են իրենց առաքելությանը հավատարիմ

Փառք և պատիվ այն դատավորներին, որոնք մնում են իրենց առաքելությանը հավատարիմ

Կա հստակ արձանագրված փաստ, որ այն ընդդիմադիր քաղաքական գործիչների շահերը, որոնք մենք ներկայացնում ենք, իրականում նրանց նկատմամբ տեղի է ունենում քաղաքական հետապնդում։ Պիտի նշեմ, որ ցավոք ՀՀ-ում քաղաքական հետապնդումները ոչ միայն շարունակվում են, այլ նաև նոր թափ են առել։ Այս մասին քիչ առաջ կալանավորված ընդդիմադիր գործիչների պաշտպնանների հրավիրած մամուլի ասուլիսի ժամանակ իր ելույթում ասաց փաստաբան Էրիկ Ալեքսանյանը։

«Եթե երեք տարի առաջ՝ իշխանափոխությունից հետո, քաղաքական իշխանության կողմից որպես գործիք օգտագործվում էր դատախազությունն ու ՀՔԾ-ն, հիմա արդեն քաղաքական հետապնդումների հարցի տիրույթում ներկա պահին մենք ունենք այն իրավիճակը, որ որպես գործիք գործիք այլևս օգտագործվում է նաև դատական համակարգը։ Գոնե երեք տարի առաջ դատական համակարգը փորձում էր դիմադրել ու մենք ունենք ու ունեցել ենք դատավորներ, որոնք անկախ ճնշումներից, ստանդարտից դուրս քրեական գործերով, այնուամենայնիվ, իրականացնում էին արդարադատություն։ Այդ դատավորները իրականում այսօր էլ գոյություն ունեն, բայց վերջին ժամանակահատվածում դատական իշխանության վերաբերյալ համապատասխան փոփոխությունների արդյունքում նկատեցինք, որ այդ դատավորները մեկուսացվեցին։ Նրանք հնարավորություն չունեն կալանքը որպես խափանման միջոց միջնորդությունների քննարկման արդյունքում իրականցնել արդարադատություն։ Փառք և պատիվ այն դատավորներին, որոնք մինչ օրս շարունակում են արդարադատություն իրականացնել ու մնալ իրենց առաքելությանը հավատարիմ»,- ասաց Ալեքսանյանը։