Ադրբեջանը ոչնչով չի տարբերվում ՀԱՄԱՍ-ից․ Լապշինը հիշել է Բաքվի կտտանքները

Ադրբեջանը ոչնչով չի տարբերվում ՀԱՄԱՍ-ից․ Լապշինը հիշել է Բաքվի կտտանքները

Երբ եվրոպացիներին ասում եմ, որ Ադրբեջանը ոչնչով չի տարբերվում ԴԱԻՇ-ից և ՀԱՄԱՍ-ից, նրանք հաճախ չեն հասկանում։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իսրայելցի ճանապարհորդ, բլոգեր Ալեքսանդր Լապշինը։

«Օրերս Իսրայելը ցնցված էր, որ ՀԱՄԱՍ-ի ահաբեկիչները ոչ միայն պատանդ են վերցրել կանանց ու երեխաներին, այլեւ ստիպել են նրանց շնորհակալական նամակներ գրել ահաբեկիչներին։ 

ՀԱՄԱՍ-ն իր սոցիալական ցանցերում տեղադրել է Գազայի հատվածում իրենց նկուղներում մեկուկես ամիս անցկացրած փոքրիկ 4-ամյա Էմիլիայի մոր նամակը։ Դժբախտ կինը, վախենալով և աղաչելով չսպանել իր երեխային, գրել է այս նամակը, որով այժմ պարծենում է ՀԱՄԱՍ-ը, իբր ծնկի է բերել հրեաներին և ստիպել նրանց ներողություն խնդրել։ Ամոթ ու խայտառակություն։

Հիշում եմ, թե ինչպես էին Բաքվի բանտում ադրբեջանցիները փորձում համոզել ինձ, որ զղջամ բռնապետ Ալիևի առաջ և Արցախը ճանաչեմ ադրբեջանական։ Երբ ես հրաժարվեցի, նրանք ինձ ծեծեցին, և նամակն իրենք գրեցին, իբր իմ անունից՝ Ալիևին ուղղված շնորհակալությամբ։ 

ՄԻԵԴ-ը Ստրասբուրգում 2021 թվականի մայիսի 20-ի որոշմամբ Ադրբեջանին մեղավոր է ճանաչել ապօրինի ձերբակալության, խոշտանգումների և սպանության փորձի համար՝ նաև կեղծիք ճանաչելով «ներողություն խնդրելու նամակը»»,-գրել է Լապշինը։