Վերին Լարսում ավելի քան 1700 բեռնատար սպասում է իր հերթին

Վերին Լարսում ավելի քան 1700 բեռնատար սպասում է իր հերթին

Ավելի քան 1700 հայկական բեռնատարներ Վերին Լարսի մոտ՝ սահմանի վրացական և ռուսական կողմերում սպասում են անցման իրենց հերթին։ Sputnik Արմենիայի հետ զրույցում տեղեկությունը հայտնել է ՌԴ-ում ՀՀ դեսպանության մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

«Մոտ 800 Վրաստանի տարածքում են սպասում և արդեն 900՝ Ռուսաստանի կողմից»,- նշեց Հակոբյանը։

Հիշեցնենք, որ երեկվանից՝ նոյեմբերի 28-ից, երթևեկությունը բաց է միայն թեթև մարդատար և մարդատար տրանսպորտի համար: