Հայերը Ռուսաստանից ուզում են գալ Հայաստան, Հայաստանից՝ Ռուսաստան

Հայերը Ռուսաստանից ուզում են գալ Հայաստան, Հայաստանից՝ Ռուսաստան

Այսօր ՀՀ-ում ՌԴ դեսպանատան առաջ բողոքի ակցիա էին անում մեր հայրենակիցները, որոնք պահանջում են ցամաքային ճանապարհով մեկնել ՌԴ։ Պարադաքոսալ վիճակ է, որ այնտեղ էլ դեռևս մնացած հայերը ցանկանում են վերադառնալ Հայաստան։ Մի խոսքով՝ Սովետի անեկդոտի հայտնի վիճակն է, երբ «լավ է այնտեղ, որտեղ մենք չկանք»։
Մոսկվաբնակ  քաղաքագետ Մարիամ Հովսեփյանը մեզ հետ զորւյցում հայտնեց, որ օդանավակայանում, հյուրանոցներում ու ծանոթ-հարազատների բնակարաններում գտնվող հայերին հայտնել են, որ հաջորդ  չվերթը կլինի ապրիլի 19-ից հետո։
Մարիամի խոսքով, ակնհայտ է, որ այս պահին արդեն իսկ կա ինքաթիռի մեկ բորտ ժողովուրդ։ «Հյուրանոցում և օդանավակայանում գտնվողներն էս պահին մոտ 120 մարդ են, գումարած՝ այդքան քանակի մարդ էլ կապի մեջ են, բայց իրենց տներում»-մանրամասնեց Մարիամը, ով գրեթե անգիր հիշում է Հայաստան մեկնած բոլոր նախկին կազմերին ու նրանցից հատկապես Ջեմմա անունով կնոջը, որը անընդհատ հայտարարում էր․«Նիկոլը  մեզի համար սամալյոտ է ղրկե, մեզի էստեղ բռնել եք, չեք թողնում երթանք, մեզի հեչ մը բան չեն առաջարկե»։
Նրա խոսքով՝ նախ Հայաստան են մեկնել կանայք ու երեխաները հիմնականում, մնացել են արտագնա աշխատողները։ 

Մարիամի խոսքով՝ շատերը հրաժարվում են հյուրանոցներ գնալ ու գերադասում են օրեր շարունակ անցկացնել «Դոմոդեդովո» օդանավակայանի նստարանի վրա, քանի որ կարծում եմ, որ այսկերպ ի վերջո, իրենց կճանապարհեն։ Շատերն էլ չեն գնում հյուրանոց՝ դժգոհելով հյուրանոցի պայմաններից ու նրանից, որ այնտեղ ծխելու հնարավորություն չկա։ «Մի տղա այդպես էլ ասաց, որ  « դե, քուրս, հինգ տարեկանից հինգ րոպեն մեկ ծխում ենք, չենք կարա չծխենք ու էնտեղ էլ պետք է կարանտին նստենք։ Ու շատ-շատերը  գերադասում են օդակայանի նստարանը»,-պատմեց Մարիամը։ Մի տղամարդ էլ ամեն օր տաքսիով, օրական 2000 ռուբլով գալիս է օդանավակայան ու դրանից դժգոհում։ Իսկ հարցին,թե ինչո՞ւ է տաքսիով գալիս, ասել է, որ չի կարողանում Ռուսաստանում օգտվել հասարակական տրանսպորտից։

Ինչ վերաբերում է այստեղից Մոսկվա գնալու ցանկություն հայտնածներին, ապա դեսպանատանամերձ շրջանակներից մեկնաբանվել է, որ այս շրջանակը  2018-ի ապրիլյան դեպքերից հետո Հայաստան եկածներն են, ու հիմա ցանկանում են հետ գնալ ու հիշել են իրենց կարմիր անձնագրերի մասին։ «Անգամ նման մի մեկնաբանություն լսեցի, որ 18 թվականից Հայաստանում են, բայց հիմա պատճառաբանում են, որ հենց հիմա ուզում են վերադառնալ՝ պատճառաբանելով, թե Մոսկվայում իրենց շունը հղի է»,-ներկայացրեց քաղաքագետը։