Որ բերանս բացել եմ, ի՞նչ է… (լրագրային շանսոն)

Որ բերանս բացել եմ, ի՞նչ է… (լրագրային շանսոն)

Նախկին պաշտոնյաների հայտարարություններն առաժմ ավարտվում են «սիրում եմ բոլորիդ» և «պատիվ ունեմ» արտահայտություններով: Սպասում ենք նոր, ավելի կրեատիվ վերջնատողերի:
*
Եթե չեմ սխալվում տխրահռչակ 2008 թվականն էր: Գեներալներ Մանվելն ու Գագիկը և միայն վերջերս արդարացված զինդատախազ Ջհանգիրյանը, իրենց գերագույն գլխավոր հրամանատարին «դավաճանած», գալիս էին Տեր-Պետրոսյանի և Փաշինյանի կողքին կանգնելու: Հարց՝ «պուտչը» էլ ո՞նց է լինում, ժողովուրդ ջան, բա նրանց ուսադիրներն ինչո՞ւ մինչ օրս աղբամանում չեն:
*
Ну говори, же, Ванецян…
*
Անկախության օրվա դասերից՝ Գյումրին Գյոթեբորգ չի դառնա, որքան էլ դյութես, ո՛ո՛ո՛ Փաշինյան:
*
Այց պատմական՝ Կալիֆորնիան Հայաստան է, Թրամփն էլ Ամերիկայի մարզպետ… Եվ վերջ:
*
Ասում են՝ Օսիպյանի հրաժարականն ավելի զիլ է…
*
Առնետավազքն «Իմ քայլից» աննախադեպ է լինելու ոչ միայն իր չափերով, այլև բովանդակությամբ: Դա կլինի առնետավազք՝ դեպի անհայտություն: