Կուլիսներում խոսում են, որ Քոչարյանը ազատ կարձակվի. գեոքաղաքական հետք կա՞ | «Հրապարակի էջերում» 27.11.2019

Վերաքննիչ 6 բողոք էիք ներկայացրել, ի՞նչ ճակատագիր ունեցան՝ հարցրինք Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանին։ «Մի մասը վերաքննիչը վարույթ չի ընդունել` համարելով, որ այդ ակտերը բողոքարկման ենթակա չեն, բողոքարկել ենք վճռաբեկ։ Վերաքննիչում մնացել է 2 բողոք` կալանքի խափանման միջոցին առնչվող»: Կուլիսներում խոսում են, որ չի բացառվում` բողոքը բավարարեն, եւ նա ազատ արձակվի։ «Չգիտեմ կուլիսներում ինչ են խոսում, այս պահի դրությամբ ես ոչ մի լավ բան չեմ տեսնում, չգիտեմ էլ` ապագայում ինչ է լինելու։ Մեր սպասելիքներն ավելի շատ Եվրադատարանից են»:

Օրվա գլխավոր հրապարակումները՝ «Հրապարակի էջերում»։