Չարլի Չապլին․ Տխուր դեմքով կատակերգուն

Չարլի Չապլին․ Տխուր դեմքով կատակերգուն

Պատմության մեծագույն արտիստներից Չարլի Չապլինը բարդ ու խճճված կյանք է ունեցել։ Նրան անվանում են կատակերգու` տխուր դեմքով: Նրա կենսագրության մեջ քիչ չեն մռայլ էջերը, որոնք իրենց արտացոլումն են ունեցել նրա անձի ձեւավորման վրա:

Փաստեր` Չապլինի կյանքից

1. Չարլի Չապլինն ամերիկացի դերասան է, ծնվել է Մեծ Բրիտանիայում` Լոնդոնում:
2. Նրա ծնողները բավականին հայտնի երաժշտական դերասաններ են եղել:
3. Առաջին անգամ Չարլին ելույթ է ունեցել բեմում, երբ 5 տարեկան էր:
4. Հայրական գծով ուներ գնչուական արյուն, ինչով շատ էր հպարտանում: 
5. Նրա կյանքն ի սկզբանե դյուրին չի եղել: Նրա երեխա ժամանակ հայրն սկսել է շատ խմել եւ վաղաժամ մահացել է ալկոհոլի պատճառով, իսկ մայրը ծանր հիվանդացել է, հետո` խելագարվել:
6. Նա ստիպված է եղել վաղ հասակից գումար վաստակել, ինչի պատճառով դպրոց գրեթե չի հաճախել` աշխատել է որպես թերթի ցրիչ, բժշկի ասիստենտ եւ այլն:
7. Երբ սկսնակ դերասան էր, պատանի Չարլին գրեթե անգրագետ էր: Մի անգամ, երբ նրան կանչում են լսումների, շատ է վախենում, որ իրեն կխնդրեն իր դերի տեքստը սցենարից կարդալ, քանի որ կարդալ գրեթե չգիտեր:
8. Դեռահասության շրջանում Չարլին սկսել է սովորել ջութակ նվագել` ամենօրյա երկարատեւ պարապմունքներով: Արդյունքում նա մի քանի տարի աշխատել է որպես երաժիշտ:
9. Չապլինն առաջին դերասանն է աշխարհում, ում լուսանկարը հայտնվել է ամսագրի շապիկին:
10. Նա ստացել է 3 «Օսկար», սակայն դրանցից ոչ մեկը՝  դերասանական խաղի համար:
11. 1954-ին նա պարգեւատրվել է միջազգային մրցանակով:
12. Բեմում խաղալուն զուգահեռ` Չարլին սկսել է գրել ֆիլմերի համար երաժշտություն, սցենարներ ու հանդես է եկել որպես պրոդյուսեր:
13. «Մեծ բռնակալը» ֆիլմի պատճառով, որտեղ Չարլին ծաղրում է Ադոլֆ Հիտլերին, վերջինս նրան ներառել է  անձնական թշնամիների ցանկում:
14. Չապլինը ձախլիկ է եղել եւ նույնիսկ ջութակ նվագել է ձախ ձեռքով:
15. 1975 թվականին Անգլիայի թագուհին նրան շնորհել է ասպետական կոչում:
16. Չապլինն ամուսնացել է 4 ագամ եւ ունեցել 12 զավակ: Գուցե նրանք իրականում ավելի շատ են, քանի որ սիրախաղերն ու սիրային հարաբերությունները Չապլինի կյանքում շատ են եղել:
17. Նրա կերտած ամենատպավորիչ ու հայտնի կերպարը Թափառականն է: Այդ կերպարն օգտագործել է ավելի քան 70 ֆիլմում:
18. Սիրել է տարբեր պարեր: Ամենասիրելի պարատեսակը՝ տանգոն:
19. ԱՄՆ-ում ապրելու 40 տարվա ընթացքում Չապլինն այդպես էլ ամերիկյան քաղաքացիություն չի ստացել: Իսկ 50-ական թվականներին նրա մուտքն ԱՄՆ արգելվել է` իր ձախակողմյան քաղաքական հայացքների պատճառով:
20. Նրա փոքր որդին ծնվել է, երբ Չապլինը 72 տարեկան է եղել:
21. Արդեն հայտնի լինելով` նա մասնակցել է «Չարլի Չապլինի կրկնակները» մրցույթին, որտեղ հաղթել չի կարողացել:
22. 1917 թվականին նա առաջին դերասանն էր, ով պայմանագիր է կնքել` 1 միլիոն դոլար արժողությամբ:
23. 1928 թվականին Չապլինը կանխագուշակում է բորսայական ֆոնդի տապալումը եւ նախապես վաճառում իր բաժնետոմսերը:
24. Երկրորդ համաշխարհային պատերազմի սկզբում նրան համարել են կոմունիստ, քանի որ դերասանը ելույթ է ունեցել որպես «Օգնություն՝ Ռուսաստանին պատերազմում» կազմակերպության ակտիվիստ եւ իր ելույթներից մեկի ժամանակ խոսքը սկսել է այսպես` «Ընկերնե՛ր»:
25. Չապլինը հետաքրքրված է եղել բռնցքամարտով եւ հաճախ է ներկա եղել հայտնի բռնցքամարտիկների խաղերին:
26. Նրա նախկին կանանցից մեկը հետագայում դարձել է Վլադիմիր Նաբոկովի՝ հանրահայտ «Լոլիտայի» հեղինակի կինը:
27. Չապլինի մահից հետո նրա գերեզմանը փորել են ու մարմինն առեւանգել: Առեւանգողները փրկագին են պահանջել նրա մարմնի համար, սակայն ոստիկաններին հաջողվել է նրանց ձերբակալել:
28. Չարլի Չապլինը միակն է աշխարհում, ով Հոլիվուդյան փառքի ճեմուղում երկու աստղ ունի:
29. Նա գրել է իր ինքնակենսագրականը` անվանելով այն պարզ ու հասարակ` «Իմ ինքնակենսագրականը»:
30. Իր ֆիլմերի մեծամասնության երաժշտությունը գրել է հենց ինքը` Չարլի Չապլինը:


Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ