Ռուսները մեռնում են հանուն մարդկության ազատության․ Զախարովա

Ռուսները մեռնում են հանուն մարդկության ազատության․ Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել է, որ Ուկրաինայում ռուսները մահանում են, որպեսզի Աֆրիկայում և ամբողջ աշխարհում մարդիկ ազատ լինեն։

Այդ մասին դիվանագետն ասել է ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում՝ անդրադառնալով Սանկտ Պետերբուրգում անցկացված Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովին։

«Այսինքն ԵՄ անդամ բոլոր երկրները, մասնավորապես՝ Ֆրանսիան, Իսպանիան, Նիդեռլանդները, պարզապես վերածվում են Վաշինգտոնի կամակատարների։ Սա այն դեպքում, երբ դարեր շարունակ նրանք եղել են կառավարիչներ, տիրակալներ։ Իսկ նրանք, ովքեր նախկինում իրենց գաղութներն էին, մասնավորապես Աֆրիկան, ցույց են տալիս ինքնիշխանության և անկախության հրաշքներ»,-նշել է Զախարովան։

Նրա կարծիքով՝ դա կարող է պայմանավորված լինել այն հանգամանքով, որ աֆրիկացիների պայքարը հանուն ազատության «իսկական ազատության դրսեւորում էր, այլ ոչ թե ազատության ու ժողովրդավարության մասին կեղծ խոսքեր», որոնք հնչում են Արեւմուտքում։

«Տեսեք, թե ինչ ժամանակ է անցել: Այս կարճ ժամանակահատվածում աշխարհի նախկին տերերն իրենք դարձան ստրուկներ, իսկ նախկին ստրուկները դարձան ազատ մարդիկ, ովքեր կարող են պաշտպանել ճշմարտությունը և իրենց ազատությունը», - շեշտել է Զախարովան։