Միացյալ Նահանգներում կա համակարգային ռասիզմ․ ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական

Միացյալ Նահանգներում կա համակարգային ռասիզմ․ ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական

Միացյալ Նահանգներում կա համակարգային ռասիզմ եւ բացակայում է համընդհանուր հավասարությունը մարդկանց միջեւ։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահի ավագ խորհրդական Քելլիեն Քոնուեյը՝ Սպիտակ տանը տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ, որը հեռարձակել է The Hill պարբերականը։ «Գոյություն ունի ինստիտուցիոնալ ռասիզմ, եւ բացակայում է բոլոր մարդկանց միջեւ հավասարությունը երկրում։ Ինձ թվում է, որ դրանում կասկած չկա»,- ասել է ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան, մեկնաբանելով Միացյալ Նահանգներում ընթացող հակառասիստական բողոքի ցույցերը։ Նա նաեւ հավելել է, որ ԱՄՆ նախագահը մշտապես աշխատում է այդ ռասիզմն արմատախիլ անելու ուղղությամբ, սակայն «ռասիզմն առկա է դեռ բազմաթիվ մարդկանց սրտերում»։