Ռ․Քոչարյանը 2  շաբաթ չի կարողանա ներկայանալ դատական նիստերին․ տեւական ժամանակով նիստը հետաձգվեց 

Ռ․Քոչարյանը 2  շաբաթ չի կարողանա ներկայանալ դատական նիստերին․ տեւական ժամանակով նիստը հետաձգվեց 

Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր  շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ  գործի քննությունը։ Նշենք, որ այսօրվա նիստին չի ներկայացել գլխավոր ամբաստանյալ Ռ․Քոչարյանը, պատճառն այն է, որ նա դեռեւս գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում։

Արամ Վարդեւանյանը դատարանին հայտնեց, որ իր հարցմանն ի պատասխան ԲԿ-ի տնօրենը հայտնել է, որ Ռ․Քոչարյանը հետվիրահատական շրջանում է եւ առաջիկա երկու շաբաթ չի կարողանա մասնակցել դատական նիստերին։

Հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանի բացակայությամբ նիստը չի կարող շարունակվել , այդ իսկ պատճառով այն հետաձգվեց։

Հաշվի առնելով, որ դատարանը բավարարել է Սեյրան Օհանյանի միջնորդությունը՝ երկրից բացակայելու վերաբերյալ, հաջորդ դատական նիստը նշանակվեց նոյեմբերի 5-ին։