Բլինքենի օգնականը կարևոր առաքելությամբ գալիս է Հայաստան

Բլինքենի օգնականը կարևոր առաքելությամբ գալիս է Հայաստան

ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը հունիսի 10-12-ը կայցելի Հայաստան, նա հանրապետության ղեկավարության հետ կքննարկի երկկողմ համագործակցության, ինչպես նաև Երևանի ու Բաքվի միջև խաղաղության պայմանագրի մշակման հարցերը։
Այս մասին ասված է Պետքարտուղարության մամուլի ծառայության գրավոր հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ Բլինքենի օգնականը կմասնակցի երկկողմ ռազմավարական երկխոսության շրջանակում կայանալիք նիստին՝ «երկու երկրների միջև հարաբերությունների խորացման զգալի առաջընթացը վերանայելու և հետագա քայլերը քննարկելու համար»: 

Օ'Բրայենը կհանդիպի հանրապետության ղեկավարության ներկայացուցիչների հետ՝ «քննարկելու ԱՄՆ աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն և արժանապատիվ խաղաղության համաձայնագրի ձեռքբերմանը, ներառյալ Ալմաաթայի հռչակագրի օգտագործումը՝ որպես սահմանների սահմանազատման հիմք»:

Օ՛Բրայենը կհանդիպի նաեւ գործարար համայնքի ներկայացուցիչների հետ: