Տնտեսագիտականի ուսանողները հերթական բացահայտումն են արել

Տնտեսագիտականի ուսանողները հերթական բացահայտումն են արել

Տնտեսագիտականի ուսանողները հերթական բացահայտումն են արել․

Նրանք ուղարկել են Համալսարանի բլանկի վրա պաշտոնական գրությունը, որտեղ ասված է, որ «2020 թվականի սեպտեմբերի 22-24-ը ընկած ժամանակահատվածի դասաժամերը լրացվել են դասախոսների կողմից»։

Նրանք գրում են․ 

«Ահա այսքան բացահայտ կերպով են պատրաստ ստել դասատապալման կազմակերպիչները՝ քրեական պատասխանատվությունից խուսափելու հույսով՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք սեպտեմբերին ՀՊՏՀ-ում տապալված բոլոր դասաժամերն են լրացվել։ Սակայն, քանի որ ամեն ինչ ակնհայտ է և ապացուցելի, այս կեղծիքով ընդամենը նոր հոդված են ավելացնում:

ՀՀ քրեական օրենսգիրք

Հոդված 314. Պաշտոնեական կեղծիքը
Պաշտոնատար անձի կողմից շահադիտական նպատակով կամ անձնական այլ դրդումներով կամ խմբային շահերից ելնելով՝ պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ կամ գրառումներ մտցնելը, կեղծում, քերվածք կամ այլ թվական գրառումներ կամ փոփոխություններ կատարելը, ինչպես նաև կեղծ փաստաթղթեր կազմելը կամ հանձնելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով»: