Ֆուտբոլիստները վարձատրվում են իրենց ակումբներից, այլ ոչ թե հավաքականներից․ Կլոպ

Ֆուտբոլիստները վարձատրվում են իրենց ակումբներից, այլ ոչ թե հավաքականներից․ Կլոպ

«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն անդրադարձել է  մարտին  հնարավոր միջազգային դադարին, գերմանացի մասնագետը անհանգստություն է հայտնել իր ֆուտբոլիստների հետ կապված

«Ստեղծված իրավիճակում մենք չենք կարող հենց այնպես ֆուտբոլիստներին բաց թողնել իրենց հավաքականներ: Ու ես կարծում եմ՝ սա միայն «Լիվերպուլի» տեսակետը չէ, միանշանակ է, որ բոլոր ակումբներն էլ այդպես են մտածում։ Լավ, ենթադրենք ֆուտբոլիստները միացան իրենց հավաքականներին, բայց պարզ է չէ, որ վերադառնալուց հետ, պայմանավորված համաճարակով, նրանք ամենաքիչը 10-12 օր պիտի մեկուսանան, ինչը հասկանում եք՝ ինչ հետևանքներ կարող է ունենալ ակումբի համար։ Այո, հասկանում եմ, որ բոլորն են ցանկանում իրենց երջանիկ զգալ, բայց Ֆուտբոլիստները վարձատրվում են իրենց ակումբներից, այլ ոչ թե հավաքականներից,  ուստի մեր շահերը պետք է առաջնային լինեն»,- ասել է գերմանացի մասնագետը՝ տված վարջին հարցազրույցի ժամանակակ։