Մանվել Գրիգորյանին ծափահարություններով դիմավորեցին դատարանում (Տեսանյութ)

Մանվել Գրիգորյանին ծափահարություններով դիմավորեցին դատարանում (Տեսանյութ)

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների նստավայրում մեկնարկել է Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը։

Նոյեմբերի 12-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանում՝ դատավոր Մնացական Մարտիրոսյանի նախագահությամբ, Մանվել Գրիգորյանի և կնոջ գործով դատական նիստի ժամանակ դատարանը որոշեց անհիմն լինելու պատճառաբանությամբ մերժել ամբաստանյալ Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը՝ իրեն ինքնաբացարկ հայտնելու վերաբերյալ։

Քիչ առաջ բժիշկների օգնությամբ Գրիգորյանը ժամանեց նիստերի դահլիճ։ Ներկաները ծափահարություններով դիմավորեցին նրան։

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը մեղադրվում է ապօրինի զենք-զինամթերք պահելու, ավելի քան 101 միլիոն դրամի գույք յուրացնելու, ավելի քան 1 միլիարդ դրամի հարկերի վճարումից խուսափելու, պետական միջոցներից ավելի քան 1 միլիարդ դրամ վատնելու եւ շորթմամբ 37 միլիոն դրամ արժողությամբ գույքի հափշտակությունը կազմակերպելու մեջ:

Նազիկ Ամիրյանը մեղադրվում է ամուսնու, որդու՝ Արման Գրիգորյանի եւ քննությամբ չպարզված այլ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով իրենց պատկանող երեք տներում ռազմամթերք, պայթուցիկ նյութեր պահելու, ինչպես նաեւ տարբեր տեսակի հափշտակություններ կատարելու մեջ։