Թեհրանն Անկարային հրավիրում է ամրապնդել երկկողմ հարաբերությունները

Թեհրանն Անկարային հրավիրում է ամրապնդել երկկողմ հարաբերությունները

Իրանի եւ Թուրքիայի միջեւ, որպես ռեգիոնում իսլամական աշխարհը ներկայացնող առանցքային խաղացողների, կապերի ընդլայնումը կարեւոր է ռեգիոնալ անվտանգության ու կայունության համար։ Այս մասին ըստ Mehrnews-ի փոխանցման հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոուհանին՝ իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ ունեցած հեռախոսազրույցի ընթացքում։ Իրանի նախագահը նաեւ ասել է, որ մտադիր է ակտիվացնել Թուրքիայի հետ տնտեսական գործակցությունը, շեշտելով, որ գործարքները կկատարվեն ազգային արժույթներով։ Ռոուհանին նաեւ ափսոսանք է հայտնել կապված Սուդանում, Եմենում, Լիբիայում եւ Աֆղանստանում տեղի ունեցած արյունահեղությունների հետ, ավելացնելով, որ Անկարան ու Թեհրանը, այլ բարեկամ երկրների հետ համագործակցելով կարող են վերջ դնել ռեգիոնում տիրող վտանգավոր դրությանը։ Հեռախոսազրույցի ընթացքում կարեւորվել է նաեւ համագործակցությունը ահաբեկչության դեմ պայքարի ոլորտում։