Պատճառներ, թե ինչու են գրանցվում ոչ իշխանական բազմաթիվ հաղթանակներ

Պատճառներ, թե ինչու են գրանցվում ոչ իշխանական բազմաթիվ հաղթանակներ

«Հայրենիք» կուսակցության անդամ Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Իշխանությունը, խոշոր քաղաքներում պարտվելու պատճառով ունեցած ծանր ապրումները թաքցնելու համար, հրապարակ է բերել մի թեզ, թե հենց դա իր հաղթանակն է: 

Ի՞նչ են նրանք հրամցնում. մենք հաղթել ենք, քանի որ նախկինում բնակչությունը չէր կարողանում որոշել իր համայնքային իշխանությանը: Ըստ նրանց՝ իբր մարդիկ ընտրում էին ուրիշներին, բայց ընտրված էին համարվում ուրիշները:

Առաջին հայացքից կարող է թվալ, թե այդպես է: Իսկապես, նախկինում միայն մեկ ձեռքի մատների վրա կկարողանայինք հաշվել ընդդիմության հաղթանակած ընտրությունները, այն էլ՝ միայն փոքր համայնքներում: Օրինակ՝ Նոր Կյանք գյուղը: Թեև, մյուս կողմից էլ, համապետական ընտրություններում նախկինում որոշ մարզերում գրանցվել է իշխանության ծանր պարտություն (Լոռի, Շիրակ և այլն):

Փաստերի ակնհայտ խեղաթյուրմամբ այդ թեզն առաջ տանելով՝ մանիպուլյատորության վարպետ իշխանությունը կատարում է սովորական աճպարարություն: Օրինակ՝ Նոր Կյանք համայնքի ղեկավարը պարզվեց մի շարքային կոկորդիլոս էր:
Նախկինում որևէ իշխանություն մեր Հայրենիքի զգալի մասը թշնամուն չի հանձնել: Երբեք նախկինում մեր սեփական հողում ադրբեջանցին մեզ ոչինչ չի արգելել: Որևէ նախկին իշխանության ղեկավարի թշնամու նախագահը հրապարակային չի ստորացրել:

Ահա պատճառների ծանրակշիռ մեծամասնությունը, թե ինչու է հիմա գրանցվում ոչ իշխանական բազմաթիվ հաղթանակներ: 
Դադարեցրեք էժանագին հնարքներով ինքնախաբեությունը»: